«Սլովանը» ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական խաղում հաղթել է ավստրիական «Լինցին» 5-1 հաշվով։
«Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն այդ խաղում դուբլ է ձևակերպել։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել էր Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում առաջնությունում դարձել է 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ցուցանիշով նա ամենաաարդյունավետ ֆուտբոլիստներից է Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանում․ նա կիսում է առաջին տեղը ռմբարկուների մրցավազքում և լավագույնն է գոլային փոխանցումների քանակով։