Շվեյցարիայի հավաքականի և «Բոլոնիայի» 23-ամյա վինգեր Դան Նդոյեն կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ֆուտբոլիստը դարձել է Եվրո 2024-ի անակնկալներից մեկը՝ ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը խփելով Գերմանիայի դեմ խաղում։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտերը»:
Նդոյեն «Բոլոնիայում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։