«Բարսելոնան» հայտարարել է այն գումարի չափը, որի դիմաց պատրաստ կլինի բաժանվել թիմի բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեից։
Sport պարբերականի փոխանցմամբ՝ «Կապտանռնագույնները» Ռոկեի համար պահանջում են առնվազն 30 միլիոն եվրո։
Հիշենք, որ 19-ամյա պատանին կատալոնական ակումբին է միացել 2024 թվականի հունվարին՝ 40 միլիոն եվրոյի դիմաց բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեից»։
























































