Արգենտինայի հավաքականը 2024 թվականի Ամերիկայի գավաթի խմբային փուլի խաղում հաղթել է Չիլիի ընտրանուն՝ 1-0։
Միակ գոլը 88-րդ րոպեին խփեց հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Այս խմբի մյուս խաղում Կանադայի հավաքականը Դեյվիդի գոլի շնորհիվ նույն հաշվով հաղթեց Պերուին։
Արգենտինացիները վաստակել են 6 միավոր և A խմբում առաջին տեղում են, չիլիացիները 1 միավորով վերջին տեղում են։ Կանադացիները 3 միավորով երկրորդն են խմբում, Պերուն մեկ միավոր ունի իր ակտիվում։
























































