Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիքսը, որը վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում», մեկնաբանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության Վրաստանի հավաքականի հետ խաղից առաջ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ կոնֆլիկտի մասին լուրերը։
«Ես կարդացել եմ այդ լուրը, և դա ակնհայտ սուտ է, այլապես ես հիմա այստեղ չէի լինի։ Սա իմ, մարզչի և ամբողջ թիմի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հերթական դրսևորումն է։ Երբեմն իմ պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ է դրվում, բայց որոշ բաներ պարզապես հորինված են: Ես հարգում եմ մարզչի որոշումները. նա է ընտրում կազմը: Մենք զրուցեցինք, և ես ասացի նրան, որ միշտ ուրախ կլինեմ օգնել թիմին, երբ նրանք իմ կարիքն ունենամ»,- Ֆելիքսի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Նշենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի երկու տուրից հետո Պորտուգալիայի հավաքականը վաստակել է վեց միավոր և երաշխավորել իր մասնակցությունը 1/8 եզրափակչին։
Պորտուգալացիների առաջին երկու հանդիպումներում Ֆելիքսը ոչ մի րոպե չի խաղացել՝ մնալով պահեստայինների նստարանին: Սակայն ընկերական խաղերում իսպանացի մասնագետը 24-ամյա ֆուտբոլիստին դաշտ է դուրս բերել մեկնարկային կազմում։