Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի հետ խաղում (1-1) խաղադաշտ դուրս գալով՝ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դարձավ ազգային հավաքականի ռեկորդակիրը խոշոր մրցաշարերում հանդիպումների քանակով։
Նա մասնակցել է 33 խաղի խոշոր մրցաշարերում, ինչն ավելին է, քան հավաքականի պատմության ցանկացած այլ ֆուտբոլիստի ցուցանիշ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 61-րդ րոպեին։
Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 10 տարի առաջ։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 132 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 38 գոլային փոխանցման հեղինակ։