Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Լեհաստանի հետ խաղից հետո (1-1) կիսվել է իր հույզերով.
«Ես հիասթափված չեմ: Նպատակը առաջին տեղը գրավելն էր, բայց դրան հասնելու համար պետք էր հաղթել։
Քանի որ մենք չհաղթեցինք, ուրեմն պետք է ընդունենք դա։ Մենք ճիշտ գործեցինք, հնարավորություններ ունեինք։ Մենք պետք է գնահատենք կատարված աշխատանքը։
Առաջին նպատակին մենք հասանք։ Զղջո՞ւմ ենք, որ մենք առաջինը չենք: Ֆրանսիայի հավաքականը կարող էր ավելի լավ գործել արդյունավետության առումով՝ չնայած Լեհաստանի դարպասապահի մի քանի լավ սեյվերին», — Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը: