Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Նիդեռլանդների հետ խաղում (3-2) հաղթելուց հետո մեկնաբանել է D խմբում իր թիմի՝ առաջին տեղը զբաղեցնելը։
«Անհավանական է առաջին տեղը զբաղեցնել մի խմբում, որն ամենադժվարն էր՝ ելնելով ՈՒԵՖԱ-ի գործակիցներից:
Մենք մրցաշարը սկսեցինք Ֆրանսիայի դեմ խաղում ինքնագոլով, դիմակայեցինք Լեհաստանին հաղթելու համար մեզ վրա դրված ամբողջ ճնշմանը, իսկ հետո հայտնվեցինք խմբում առաջին տեղում. սա շատ յուրահատուկ է»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆրանսիան խմբում երկրորդ տեղում է (հինգ միավոր), իսկ Նիդեռլանդները՝ երրորդ (չորս): Մեկ միավոր վաստակած Լեհաստանը դուրս մնաց մրցաշարից։
























































