Իսպանացի հարձակվող Խոսելուն չի նախատեսում մնալ Մադրիդի «Ռեալում», որը պատրաստ էր գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը «Էսպանյոլից»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ իսպանացու նման որոշման պատճառ է հանդիսացել Կիլիան Մբապեի և Էնդրիկի «Արքայական» ակումբ ժամանումը, քանի որ 34-ամյա հարձակվողը չի ցանկանում ավարտված մրցաշրջանի համեմատ զգալիորեն ավելի քիչ խաղաժամանակ ստանալ։
Ըստ Ռոմանոյի՝ Խոսելուն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները քաթարական «Ալ-Ղարաֆա» ակումբի հետ։ Փորձառու հարձակվողը արաբական ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսի վերջը ժամկետով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
























































