«Ալ-Հիլալի» բրազիլացի գոլահար Նեյմարը ցնցել է փողոցային վաճառողներին՝ նրանցից Բրազիլիայի ազգային հավաքականի մարզաշապիկ գնելով՝ Կոպա Ամերիկայի խաղարկությունում կոստառիկացիների դեմ խաղից առաջ (0։0)։
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Նեյմարը ճանապարհի եզրին փողոցային վաճառողին խնդրում է իրեն վաճառել Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը: Վաճառողը ֆուտբոլիստին ճանաչում է միայն այն պահին, երբ մոտենում է նրան։ Դրանից հետո մարդիկ մոտենում են մեքենային և սկսում են լուսանկարվել աստղային հարձակվողի հետ։
Neymar stopped at a traffic light to buy a Brazil shirt from some street vendors.
How did it take them so long to clock 🤣 pic.twitter.com/BpcfD2Yp6w
— george (@StokeyyG2) June 25, 2024
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողը շարունակում է ապաքինվել վնասվածքից՝ ինչի պատճառով բաց է թողել Կոպա Ամերիկան։