Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի ելույթների հետ կապված քննադատություններին։
«Լրատվամիջոցներն ազատ են գրել և անել այն, ինչ ցանկանում են, բայց զայրացնող է, որ մենք գոլ չխփեցինք այդքան պահեր ստեղծելուց հետո: Յուրաքանչյուր խաղում մենք 5-6 խահ ստեղծեցինք։ Մենք հիանալի աջակցություն ունենք մարզադաշտում, և ավելի քան տասը միլիոն մարդ դիտում է խաղերը հեռուստացույցներով։ Եթե դա նրանց դուր չի գալիս, նրանք կարող են փոխել ալիքը»,- ասել է Դեշամը։
Այսօր՝ հունիսի 25-ին Ֆրանսիան կհանդիպի Լեհաստանի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: