Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն ամփոփել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի Ալբանիայի դեմ հանդիպման արդյունքները (1:0).
«Յուրաքանչյուր խաղ շատ լարված է, և այն, ինչ մենք արեցինք, իսկապես դժվար էր՝ հաղթել բոլոր երեք խաղերում և երեք անգամ անառիկ պահել դարպասը:
Պետք է սպասել, որպեսզի պարզենք, թե ում հետ ենք հանդիպելու 1/8 եզրափակիչում, բայց հոգեպես պատրաստ կլինենք խաղալ ցանկացածի հետ։
Եվրոպայի 16 լավագույն թիմերը դուրս կգան հաջորդ փուլ, ուստի ես ոչ մի կարևորություն չեմ տալիս այն փաստին, որ մենք ֆավորիտ ենք։ Այսօր դուք կարող եք լինել բարձունքում, բայց վաղը կարող եք լինել ոչինչ: Եկեք լրացուցիչ ճնշում չգործադրենք ֆուտբոլիստների վրա»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։