Բրազիլիայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի խաղում ոչ-ոքի խաղաց Կոստա Ռիկայի հետ՝ 0-0։
30-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Մարկինյոսը գոլ խփեց, որը VAR-ի միջամտությունից հետո չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Այս խմբի մյուս խաղում Կոլումբիան 2-1 հաշվով հաղթեց Պարագվային (գոլերը՝ Մունյոս, Լերմա — Էնսիսո)։
Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրից հետո D խմբի առաջատարը 3 միավորով Կոլումբիան է։ Երկրորդ տեղը կիսում են Բրազիլիան ու Կոստա Ռիկան, երկու թիմերն էլ ունեն 1 միավոր։ Վերջին՝ չորրորդ տեղը զբաղեցնում է Պարագվայը (0)։
























































