Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն կլքի մադրիդյան ակումբը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ հարձակվողը որոշել է տեղափոխվել քաթարական «Ալ-Գարաֆա» ակումբ։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ էր գնել «Էսպանյոլից» վարձակալած ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, բայց ֆուտբոլիստն այլ որոշում է կայացրել։ Հարձակվողին պահելու ցանկություն էր հայտնել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին։
Նախորդ մրցաշրջանում Խոսելուն «Ռեալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։