Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Իտալիայի հետ 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին։
«Սա ևս մեկ հանդիպում է մեզ համար պատմական խաղերի շարքից։ Մենք պատրաստ ենք ու հավատում եմ, որ ամեն ինչ լավ կանցնի։ Բոլորն առողջ են, բացի Դոմագոյ Վիդայից, որը մեկնարկային կազմում չի լինի։ Մնացած բոլորը լավ են: Մենք գիտակցում ենք իրավիճակը, որ փլեյ-օֆֆի փուլն արդեն սկսվել է։ Մեզ միայն հաղթանակ է պետք։ Երեք միավորով մենք առաջ ենք շարժվում։ Ցանկացած այլ դեպքում մենք տուն կգնանք։ Բայց ես չեմ ցանկանում այդքան շուտ տուն վերադառնալ»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։