Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի երրորդ տուրի Լեհաստանի դեմ հանդիպման նախօրեին մարզման ժամանակ գոլի հեղինակ է դարձել՝ այն յուրօրինակ կերպով տոնելով։
25-ամյա խաղացողը գոլից անմիջապես հետո հանել է պաշտպանիչ դիմակն ու նետել մի կողմ։
😅🇫🇷 Mbappé celebrating his goal in training by throwing off his mask! 🎭 pic.twitter.com/BX91ZvRqoT
— EuroFoot (@eurofootcom) June 24, 2024
Հիշեցնենք, որ Մբապեն քթի կոտրվածք էր ստացել Եվրո-2024-ի առաջին տուրի Ավստրիայի հետ խաղում (0:1)՝ խաղային դրվագներից մեկի ժամանակ անհաջող կերպով բախվելով «Արծիվների» կենտրոնական պաշտպան Կևին Դանսոյին։























































