«Բորնմութի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Իլյա Զաբարնին ասել է, որ չի ճանաչում լեգենդար ֆուտբոլիստներին՝ իտալացի Ալեսանդրո դել Պիերոյին և անգլիացի Գարի Լինեկերին։
«Ես ճանաչու՞մ եմ Լինեկերին և դել Պիերոյին։ Անկեղծ ասած՝ ոչ»,- 21-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում UAF-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2024-ի E խմբում ընգրկված է Ռումինայի, Բելգիայի և Սլովակիայի հավաքականների հետ։ Անցկացված երկու տուրերից հետո խմբում բոլոր մասնակիցները ունեն հավասար՝ երեքական միավոր։























































