«Էսպանյոլը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» Լա Լիգայի վերջին ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակչի պատասխան խաղում:
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 0-1:
Երկրորդ խաղում Խավի Պուադոն դուբլի հեղինակ դարձավ։
«Էսպանյոլը» վերադարձավ Լա Լիգա։ Ավելի վաղ «Լեգանեսն» ու «Վալյադոլիդը» ևս նվաճել էին Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի՝ Լա լիգայի ուղեգիր։
























































