Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է երկրպագուների քննադատության մասին։
«Փորձում եմ հնարավորինս հեռու մնալ քննադատությունից, բայց այս օրերին անհնար է դա անտեսել։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը, և երբ տեղի է ունենում խոշոր միջազգային մրցաշար, այն ավելի ուժեղ է դառնում։
Մենք կարող ենք ազնիվ լինել ինքներս մեզ հետ, որ այնպես չխաղացինք (Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հավաքականի հետ խաղում (1:1) ինչպես ցանկանում էինք։ Այնուամենայնիվ, մեզ համար լավ նշանն այն է, որ մենք դեռ արդյունքներ ենք ստանում դրանով»,- Քեյնի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: