«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է այն ֆուտոլիստների շրջանակը, ովքեր առանցքային են իր մարզական նախագծի համար և ովքեր հաստատ չեն հեռանա այս ամառ՝ չնայած այլ ակումբներից նրանց տեղափոխության առաջարկներին։
Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ներկայումս ունի վեց անձեռնմխելի խաղացող՝ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Պաու Կուբարսին, կիսապաշտպաններ Գավին, Պեդրին, Ֆերմին Լոպեսը և հարձակվող Լամին Յամալը։
Ընդգծվում է, որ մնացած բոլոր խաղացողների համար առաջարկները կդիտարկվեն «Բարսելոնայի» կողմից։
























































