Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո թիմի նոր ավագը կդառնա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Այս մասին հայտնել է լրագրող Միգել Անխել Դիասը:
Աղբյուրի տեղեկություններով՝ աջ պաշտպան Դանիել Կարվախալը կդառնա մադրիդյան ակումբի փոխավագը։ Երրորդ ավագը կդառնա պաշտպան Լուկաս Վասկեսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նաչոն այս ամառ կհեռանա «Ռեալից»։
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Մոդրիչը ևս մեկ տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։
























































