Մեքսիկայի հավաքականը Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի խաղում 1-0 հաշվով հաղթել է Ճամայկային։
Միակ գոլը խփեց Հերարդո Արտեագան։
Այս խմբի մյուս խաղում Վենեսուելան հաղթեց Էկվադորին 2-1 հաշվով։ Հաղթող թիմի կազմում աչքի ընկան Կադիսն ու Բելոն, իսկ մրցակցի կազմում՝ Սարմիենտոն։
B խմբի հաջորդ խաղում Մեքսիկան հունիսի 27-ին կխաղա Վենեսուելայի հետ, իսկ Ճամայկան նույն օրը կհանդիպի Էկվադորի հետ:
























































