Իտալիայի հավաքականի աջ պաշտպան Մատեո Դարմիանը կարծիք է հայտնել Եվրո-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի առաջիկա հանդիպման մասին, որում Իտալիայի հավաքականը կհանդիպի Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա հունիսի 24-ին։
«Կարծում եմ, որ նրանց ցանկությունն ու զայրույթը [Իսպանիայի դեմ խաղում պարտվելու համար] նաև պետք է մերը լինեն:
Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ունենանք և ճիշտ կենտրոնացվածությամբ դուրս գանք խաղադաշտ՝ նրանց դժվար դրության մեջ դնելու համար: Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար»,- Դարմիանի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։