Խոսելուն կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Ռեալում»։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, մադրիդյան ակումբը պատրաստ է հարձակվողին գնել «Էսպանյոլից» և նրան մեկ տարվա պայմանագիր առաջարկել։ Ակումբն արդեն տեղեկացրել է խաղացողին իր մտադրությունների մասին։
Միաժամանակ Խոսելուն ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի լուրջ առաջարկը, սակայն այժմ նրա առաջնահերթությունը «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան մնալն է։
Նա իրեն թիմի կարևոր մասն է զգում, թեև հասկանում է, որ մեծ մրցակցություն է լինելու։
























































