Եվրո-2024-ի երկրորդ տուրի Դանիա — Անգլիա հանդիպումից հետո (1:1) հուզիչ պահ է տեղի ունեցել։
Հանդիպման ավարտից հետո դանիացի լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը հարցազրույց է վերցրել իր որդուց՝ Կասպերից, որը պաշտպանում էր ազգային հավաքականի դարպասը։
«Ես շատ հետխաղյա հարցազրույցներ եմ անցկացրել, բայց ես երբեք այպիսի բան չէի արել», — ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը, երբ նա գրկել է որդուն ուղիղ եթերի ժամանակ։ Կասպերը պատասխանել է հորը իր շապիկը նվիրելով նրան։
Touching moment between Peter & Kasper Schmeichel. 🥹🇩🇰 pic.twitter.com/6FR2BzLWNM
— Man United Fan Club (@manufcnow) June 21, 2024
Կասպերը Եվրոյում դարձավ Դանիայի հավաքականի պատմության ամենատարեց դարպասապահը (37 տարի 224 օրական)՝ կարողանալով գերազանցել իր հոր նվաճումը, որը խաղում էր Եվրո 2000-ում (36 տարի 216 օրական):























































