Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իտալիայի դեմ խաղից հետո (1։0) այցելել է ազգային թիմի հանդերձարան և շնորհավորել խաղացողներին։
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ որում Ֆիլիպ VI-րդը՝ տպավորված Լամին Յամալի խաղից, խաղացողին հարցնում է, թե քանի տարեկան է, իսկ պատասխանը լսելուց հետո ուղղակի չի կարողանում թաքցնել զարմանքը։
The King of Spain couldn’t believe that Lamine Yamal was only 16 years old 😅🤴pic.twitter.com/Au85V3Ozi1
— LaLigaExtra (@LaLigaExtra) June 21, 2024
«Գոլերի քանակը չէր համապատասխանում խաղի որակին. Թվում էր, թե մենք պատրաստվում ենք շատ գոլեր խփել։ Մենք վերահսկում էինք ամբողջ խաղը: Այս թիմը կարող է մեծ հաջողությունների հասնել Եվրոպայի առաջնությունում։ Շարունակենք նույն ոգով»,- Ֆիլիպ VI-րդի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































