Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը Եվրո-2024-ի երկրորդ տուրի Իտալիայի դեմ խաղում (1:0) դարձել է տպավորիչ նվաճման հեղինակ։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա խաղացողը «Սկուադրա աձուրայի» դեմ խաղում 11 անգամ դրիբլինգի փորձ է կատարել, որոնցից 4-ը պսակվել է հաջողությամբ, ինչն այս պահին մրցաշարի լավագույն արդյունքն է։
Հիշեցնենք, որ Ուիլյամս կրտսերը «Ֆուրիա ռոխայի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































