Մադրիդի «Ատլետիկոյի», «Մանչեսթեր Սիթիի», «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոն հայտարարել է ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալու մտադրության մասին։
«Իրականությունն այն է, որ ես մտածում եմ ֆուտբոլային ակումբի սեփականատեր դառնալու մասին։ Չեմ ասի, թե որ ակումբի մասին է խոսքը, բայց դա շուտով կլինի։
Ապագայում մարզիչ կլինե՞մ։ Ինձ դուր է գալիս ղեկավարել, օգնել ակումբին, առաջադիմել, լավ թիմ հավաքել, լավ անձնակազմ:
Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես է ակումբը զարգանում ճիշտ ուղղությամբ»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը: