Լա Լիգան հաստատել է 2024/25 մրցաշրջանի օրացույցը։ Նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 18-ին և ավարտվում մայիսի 25-ին։
Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վալենսիային»։ «Ռեալը» արտագնա խաղում կխաղա «Մալյորկայի» հետ, իսկ «Ատլետիկոն» կհանդիպի «Վիլյառեալին»:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումները կկայանան 11-րդ և 35-րդ տուրերում՝ հոկտեմբերի 27-ին և մայիսի 11-ին։
Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» դերբիները նախատեսված են սեպտեմբերի 29-ին և փետրվարի 9-ին։
























































