«Բոստոն Սելթիքսի» հարձակվող Ջեյսոն Տեյտումը դարձավ թիմի պատմության մեջ առաջին խաղացողը, ով վաստակեց 30+ միավոր և կատարեց 10+ փոխանցում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչ խաղում։
Այսօր՝ հունիսի 18-ին, Բոստոնում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) փլեյ-օֆֆի եզրափակիչ շարքի հինգերորդ հանդիպումը «Բոստոն Սելթիքսի» և «Դալաս Մավերիքսի» միջև։
Տանտերերը հաղթեցին 106:88 հաշվով և դարձան 2023/2024 մրցաշրջանի չեմպիոն (4-1 սերիայում)։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Բոստոնի հարձակվող Ջեյսոն Տեյտումն էր։ Նա ունի 31 միավոր իր ակտիվում։
Այսպիսով, «Բոստոն Սելթիքսը» դարձավ NBA-ի ամենատիտղոսակիր ակումբը՝ պատմության մեջ 18-րդ անգամ նվաճելով չեմպիոնական տիտղոսը։ Եերկրորդ տեղը զբաղեցնում է Լոս Անջելես Լեյքերսը (17), իսկ Գոլդեն Սթեյթը (7) երրորդ տեղում է։
























































