Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենն ազգային հավաքականի կազմում ռեկորդ է սահմանել։
32-ամյա Էրիկսենը գոլ խփեց Եվրո-2024-ի խմբային փուլի Սլովենիայի դեմ խաղում։
Նա դարձավ դանիացի ամենատարեց ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ Դանիայի եւ Սլովենիայի հավաքականները ոչ-ոքի են խաղացել 1-1 հաշվով։