Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Լամին Յամալը Խորվաթիայի հետ Եվրոպայի 2024 թվականի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպման համար խաղադաշտ դուրս եկավ իր ազգային հավաքականի մեկնարկային կազմում։
Այսպիսով, եզրային հարձակվողը դարձավ մայրցամաքային առաջնության պատմության ամենաերիտասարդ խաղացողը։ Այս մասին հայտնում է Opta Sports տելեգրամ-ալիքը։ Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստն այսօր 16 տարեկան 338 օրական է։
Բեռլինի Օլիմպիաշտադիոնում ընթանում է Իսպանիայի և Խորվաթիայի հավաքականների հանդիպումը























































