Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Եվրո-2024-ի մեկնարկային խաղում Շոտլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (5:1):
«Առաջին 20 րոպեները շատ լավն էին:
Մենք արել ենք առաջին քայլը և կփորձենք զարգացնել այն։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ Շտուտգարտում Հունգարիայի հավաքականին հաղթելու համար։ Վաղը ես խաղացողներին հանգստի հնարավորություն կտամ, իսկ կիրակի մենք կսկսենք նախապատրաստվել»,- Նագելսմանի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը Շտուտգարտում կխաղա Հունգարիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 19-ին։