Շոտլանդիայի հավաքականի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը խոսել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի կրած պարտության մասին (1:5)։
«Առաջին խաղակեսում մենք ամեն ինչ սխալ արեցինք. մենք բավականաչափ ուժեղ չէինք խաղադաշտում, բավականաչափ ագրեսիվ չէինք։ Երկրորդ խաղակեսում մենք 10 հոգով էինք, և ես կարծում էի, որ տղաները շատ լավ էին պաշտպանվում: Մրցաշարում մենք այնքան մեծ աջակցություն ունենք, բայց այսօր ես շատ հիասթափված եմ։
Մենք պետք է վերադառնանք, քանի որ այստեղ շատ բաներ կային, որոնք սխալ էին, բայց հիմա ամեն ինչ արագ է փոխվում: Թերևս սա հիշեցնում է, թե որքան դժվար է այս մրցաշարը։ Չեմ կարծում, որ մենք լավագույնս խաղացինք»,- Ռոբերտսոնի խոսքն է մեջբերել ITVSport-ը:
A խմբի հաջորդ խաղում Գերմանիան հունիսի 19-ին կխաղա Հունգարիայի հետ, նույն օրը Շոտլանդիան կհանդիպի Շվեյցարիայի հետ։























































