Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆլորիան Վիրցն ու Ջամալ Մուսիալան հետաքրքիր ցուցանիշ են գրանցել՝ Շոտլանդիայի դեմ խաղում խփած գոլերի արդյունքում:
Երկու կիսապաշտպաններն էլ 21 տարեկան են։ Այսպիսով, Եվրոյի պատմության մեջ առաջին անգամ մինչև 22 տարեկան երկու խաղացող միևնույն թիմի մեկ խաղում դարձել են գոլի հեղինակներ:
Նշենք՝ նաև Վիրցը Գերմանիայի պատմութան մեջ ԵՎՐՈ-ներում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է՝ 21 տարեկան 42 օրական:
Հիշեցնենք՝ Գերմանիայի և Շոտլանդիայի հետ նույն խմբում ընդգրկված են նաև Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները։