Այսօր՝ հունիսի 14-ին, կկայանա Եվրոպայի առաջնության A խմբի 1-ին տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականները։ Թիմերը կխաղան Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում. խաղի մեկնարկը 23:00-ին է:
Իսկ մինչ այդ Մյունխենում մեկնարկել է Եվրո-2024-ի բացման պաշտոնական արարողութունը:
Միջոցառման մեկնարկը տրվեց երաժշտական ու պարային գեղեցիկ և գունագեղ շոուով:
Ցուցադրվեցին Եվրոպայի 17-րդ առաջնությունն ընդունող գերմանական 10 քաղաքները.
Գերմանացի և շոտլանդացի երկրպագուները ևս տեղում են:
Բացման արարողության պաշտոնական միջոցառումից հետո մարզադաշտում ոգեկոչեցին համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի հիշատակը. ԵՎՐՈ-2024-ի բաձալի գավաթը խաղադաշտ դուրս բերեց նրա այրին՝ Հայդի Բեկենբաուերը:
Այնուհետև խաղադաշտը տրամադրվեց մրցող թիմերին՝ Գերմանիայի և Շոտլանդիայի հավաքականներին: