Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետիի կողմից ազգային հավաքականում ներմուծված կանոնների մասին, հիշեցնենք, որ իտալացիները սահմանափակված են եղել հեռախոսներով և PlayStation խաղալով, ինչպես նաև նրանց արգելել են օգտագործել ականջակալներ։
«Ոչ մի հետևանք և ոչ մի խնդիր։ Երեկոյան գլխավորը չուշանալն ու հանգստանալն է։ Ընթրիքից հետո մենք զվարճանում ենք խաղերի սենյակում և մի քանի ժամ միասին անցկացնում՝ խաղալով կամ դիտելով որոշ հանդիպումներ: Մարզիչը մեզ մի քանի խորհուրդ է տվել, բայց առանց որևէ խիստ կանոնների»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դոննարուման։