Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական խոսել է ազգային թիմի ավագ լինելու մասին։
«Հավաքականում լինելը և այն գլխավորելը որպես ավագ, հպարտություն է ինձ համար: Բայց, այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկն ինձ ոչ մի օգուտ չի բերում, ես շատ հավակնոտ մարդ եմ, ուզում եմ հաջողակ լինել։ Ցանկանում եմ առաջնորդել թիմին, որպեսզի Գերմանիայում նորից պատմություն կերտենք, որպեսզի այս թիմը հիշվի։ Եվ մենք քրտնաջան աշխատելու ենք դրան հասնելու համար:
Մեր խաղացողներից շատերը տիտղոսներ են նվաճել նախորդ մրցաշրջանում: Շատ խաղացողներ հասել են Չեմպիոնների լիգա, և դա նրանց մոտիվացիա և վստահություն է հաղորդում: Մենք դա զգում ենք նաև մարզումների ժամանակ։ Մարզումները շատ բարձր մակարդակի վրա են»,- Ջակայի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։