Շոտլանդիայի հավաքականի պաշտպան և ավագ Էնդրյու Ռոբերտսոնը խոսել է Եվրո-2024-ի մեկնարկային խաղում Գերմանիայի հավաքականի հետ սպասվող դիմակայության մասին։
«Մենք տեղյակ ենք, որ մեր ընտանիքներն ու երկրպագուները հավաքվել են Մյունխենում։ Նրանք պատրաստ են աջակցել մեզ։ Ես սիրում եմ լինել այս տղաների ավագը: Սա մեծ պատիվ է։ Հուսով եմ, որ թիմին դրական արդյունքի կհասցնեմ»,- Ռոբերտսոնի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խաղը կկայանա այսօր՝ հունիսի 14-ին, Մյունխենում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
























































