Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Եվրո-2024-ի նախաշեմին խոսել է իր թիմի խաղամակարդակի մասին.
«Մենք ի վիճակի ենք բարձր մակարդակով մրցակցել ցանկացածի թիմի հետ։ Դուք դա տեսաք անցյալ տարի Գերմանիայի և Իտալիայի հետ ընկերական խաղերի ժամանակ, ինչպես նաև Շվեդիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական խաղերի ժամանակ: Անգամ Բելգիայի դեմ խաղում մենք մոտ էինք արդյունքը մեր օգտին շրջելուն երկրորդ խաղում։
Եվրո-2024-ին գնում ենք ոչ միայն մասնակցելու համար։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ։ Մենք գիտակցում ենք, որ մեր խումբն ամենևին էլ պարզ չէ։
Մյուս կողմից, մենք հավատում ենք ինքներս մեզ և հավատում ենք, որ կարող ենք դուրս գալ հաջորդ փուլ»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։