Բիլբաոյի «Աթլետիկը» հայտարարել է կիսապաշտպան Անդեր Էրերայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
2023/24 մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը «Աթլետիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 2 միլիոն եվրո։
























































