«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան խոսել է իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ աշխատելու մասին։
«Պեպն ինձ համար օրինակն է, այնպես որ պատկերացրեք, թե ինչպիսին էր զգացողությունը, երբ նա դարձավ իմ մարզիչը:
Նրա ժամանակաշրջանը Բարսելոնայում զարմանալի էր, նա ոչնչացրեց ֆուտբոլում բոլոր սկզբունքները: Ոմանց դա կարող է դուր չգալ, բայց դա այդպես է»,- Ինյեստայի խոսքերը մեջբերել է Infosfcb-ն:
Հիշեցնենք, որ Ինյեստան կատալոնական ակումբի համակարգում է եղել 1996-ից 2018 թվականներին։
























































