Հայաստանի հավաքականի և «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը СЭ-ի հետ հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպես են հունգարացի երկրպագուներն արձագանքել իր՝ հունգարական թիմ տեղափոխվելուն։
«Պատահել է, որ նախախաղային մարզման ժամանակ երկրպագուները բղավել են՝ Գրիլիշ, Գրիլիշ․․․ Երբեմն նույնիսկ շփոթվում եմ՝ ազգանունս Սևիկյա՞ն է, թե՞ Գրիլիշ (ծիծաղում է): Եվ թիմում նույնն է: Ամեն ինչ սկսվեց Նիժնի Նովգորոդում: Ես դրան չարձագանքեցի, կարծում էի, որ այն կմնա միայն այնտեղ։ Բայց երբ ես տեղափոխվեցի Հունգարիա, այժմ նույնն է: Գրիլիշի ոճով չեմպիոնությունը տոնե՞լը․․. Ոչ, դա ինձ համար չէ: Ես այդպես չեմ նշում: Թեև նրա լուսանկարը հիանալի է ստացվել»,- СЭ-ին ասել է Սևիկյանը:
Սևիկյանը նաև պատասխանել է այն հարցին, թե Հունգարիայում որքան հաճախ են իրեն ճանաչում.
«Հունգարիայում՝ հաճախ։ Այնտեղ մարդիկ խելագարվում են ֆուտբոլի համար, իսկ «Ֆերենցվարոշը» երկրի ամենամեծ ակումբն է: Չէի ասի ամեն օր, բայց դա բավականին հաճախ է լինում։ Մի անգամ դեպք եղավ՝ ես կանգնած էի փողոցում, սպասում էի մեքենայի, տաքսի անցավ ու հանկարծ կտրուկ արգելակեց։ Մեքենայից մի մարդ իջնում է, մոտենում է ինձ և ասում՝ Գրիլի՜շ։ Այնտեղ մարդիկ խենթանում են ֆուտբոլից»,– հավելել է Սևիկյանը։
























































