Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը մեկնաբանել է թիմի ավագ, կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակը։
«Ես չգիտեմ, թե նա ինչ է անելու հետո: Հիմա նա կասկածում է: Նաչոն դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար: Հուսով եմ, որ նա կմնա, քանի որ նա շատ կարևոր է մեզ համար»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն:
34-ամյա կենտրոնական պաշտպան Նաչո Ֆերնանդեսը Մադրիդի «Ռեալի» արդյունք է և իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Արքայական ակումբում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» Նաչոյին մեկ մրցաշրջանով նոր պայմանագիր է առաջարկել, սակայն մինչ այժմ կողմերը չեն համաձայնել երկարաձգել համագործակցությունը։