Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ լավագույն մարզավիճակում է և պատրաստ է Եվրո-2024-ին։ Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Իռլանդիայի հետ ընկերական խաղում (3-0):
«Ես պատրաստ եմ, լավագույն մարզավիճակում եմ։ Ես 100% պրոֆեսիոնալ եմ: Սա իմ կյանքն է, պատրաստ եմ օգնել երկրին ու թիմին։
Հիմա գլխավորը մարզչի որոշումները հարգելն է։ Նրանք, ովքեր խաղացին Իռլանդիայի հետ, լավ պատասխան տվեցին:
Մենք պետք է ֆուտբոլիստների այս սերնդից լավագույնը քաղենք և ինչ-որ գեղեցիկ բան անենք Եվրո 2024-ում»,- ասել է Ռոնալդուն Record-ին: