Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Եվրո-2024-ի նախօրեին կիսվել է Գերմանիայի հավաքականի մասին իր կարծիքով։
Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը կմեկնարկի հունիսի 14-ից։ Գերմանիա-Շոտլանդիա մեկնարկային հանդիպումը նախատեսված է հենց 14-ին:
«Մարտին 0-2 հաշվով պարտություն Գերմանիայի՞ց: Ընկերական խաղերը հաշվի չեն առնվում: Եթե լուրջ, ապա գերմանացիները հիանալի թիմ ունեն։ Նրանք միշտ հավակնորդների թվում են:
Ֆրանսիան ընդդեմ Գերմանիայի եզրափակիչո՞ւմ.․․ Ես կհամաձայնեի այդ տարբերակին»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany: