Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Եվրո-2024-ը բաց թողնելու մասին լուրերը։
27-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել մրցաշարին։
«Ես շատ հիասթափված եմ, որ չեմ կարողանա խաղալ Եվրոյում: Մենք իսկապես քրտնաջան աշխատել ենք վերջին մի քանի շաբաթների ընթացքում, բայց ինձ ավելի շատ ժամանակ է պետք վերականգնվելու համար:
Հավաքականի կազմում խաղալ խոշոր մրցաշարում, խաղադաշտ դուրս գալ մեր նարնջագույն համազգեստով, զգալ ողջ երկրի աջակցությունը՝ դա երազանք է։ Բայց հիմա ես, ինչպես մեր բոլոր երկրպագուները, կողքից աջակցելու եմ թիմին: Առա՛ջ, տղերք։ – գրել է դե Յոնգը իր սոցիալական ցանցերում։