«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկները դարձել են MLS-ի բոլոր ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ վաճառվող մարզաշապիկները 2024 թվականի առաջին կիսամյակում, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։
Այդ ցուցանիշով ցուցակի երկրորդ տեղում արգենտինացու թիմակից, հարձակվող Լուիս Սուարեսն է: Երրորդ տեղում «Ցինցինատիի» կիսապաշտպան Լուչիանո Ակոստան է։ Վաճառված շապիկների քանակը չի նշվում։
Մեսսին «Ինտեր Մայամիում» է հանդես գալիս 2023 թվականի հուլիսից։ 2024 թվականի մրցաշրջանում հարձակվողը MLS-ում խփել է 12 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։
MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի աղյուսակը գլխավորում է «Ինտեր Մայամին»՝ 18 հանդիպումներից հետո 35 միավորով։
























































