Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ասել է, որ սխալ են հասկացվել իր այն խոսքերը, թե իսպանական ակումբը կհրաժարվի մասնակցել 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը։
«Il Giornale-ին տված հարցազրույցում ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության մասին իմ խոսքերը մեկնաբանվեցին այլ կերպ, քան ես սպասում էի: Ոչինչ չի կարող ավելի հեռու լինել իմ շահերից, քան հրաժարվել մրցաշարում խաղալու հնարավորությունից, որը ես համարում եմ հիանալի հնարավորություն՝ շարունակելու պայքարը «Ռեալի» հետ գլխավոր տիտղոսների համար»,- գրել է Անչելոտին X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
























































