«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ այլևս չի մարզի «Բարսելոնան»։
«Ինձ համար «Բարսելոնա» վերադառնալու դուռը փակվա՞ծ է: Վերջ, այնտեղի դուռը փակ է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան «Բարսելոնան» գլխավորել է 2008-ից 2012 թվականներին։
























































